Պատգամավորներից պահանջում են փոխել դիրքորոշումը

Պատգամավորներից պահանջում են փոխել դիրքորոշումը

«Ահազանգ» նախաձեռնության անդամները նստացույց են իրականացնում Ազգային ժողովի դիմաց։ Մեզ հետ զրույցում նախաձեռնության համակարգող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ պահանջում են պատգամավորներից փոխել իրենց դիրքորոշումը․

«Նստացույցը իրականացնում ենք, որովհետև այսօր ԱԺ-ում տեղի է ունենալու Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի 2-րդ ընթերցումը, և մենք պահանջում ենք այն պատգամավորներից, որոնք առաջին ընթերցման ժամանակ կողմ են քվեարկել, դեմ քվեարկեն, փոխեն իրենց դիրքորոշումը, գիտակցեն ու խոստովանեն, որ իրենք սխալ ճանապարհով են գնում և դեմ արտահայտվեն»,- ասաց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ նույն այս նախաձեռնությունն էր ԱԺ-ի բակում հավեր բաց թողել։