Հայտնի գործարարը կշարունակի մնալ բանտում

Հայտնի գործարարը կշարունակի մնալ բանտում

Renault-Nissan-Mitsubishi ալյանսի նախկին գլխավոր տնօրեն Կարլոս Գոնը կշարունակի մնալ ճաղերի հետեւում մինչեւ ընթացիկ տարվա հունվարի 11-ը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ Գոնը ձերբակալվել էր անցյալ տարի, դեկտեմբերից վերջին՝ մի շարք կոռուպցիոն եւ ֆինանսական մախինացիաների մեղադրանքով։ Նախնական կալանքի տակ նա մնալու էր մինչեւ հունվարի մեկը, սակայն դատախազության միջնորդությամբ, կալանքի ժամկետը երկարաձգվել էր եւս տասն օրով։ Գոնին կասկածում են ֆինանսական չարաշահումներ կատարելու, հարկերից խուսափելու, ընկերության եկամուտները թաքցնելու, եւ կորպորատիվ միջոցներն անձնական նպատակներով ծախսելու մեջ։