Խոստացել են հետ տանել ռազմական կործանիչ ինքնաթիռները

Խոստացել են հետ տանել ռազմական կործանիչ ինքնաթիռները

Ռուսական իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները կարող է հանգիստ լինել, քանի որ իրենք մտադիր են հետ կանչել Վենեսուելայից իրենց ՏՈՒ-160 ռազմավարական նշանակության կործանիչ ինքնաթիռները արդեն այս ուրբաթ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը, այս առնչությամբ, մասնավորապես հայտարարել է, որ ամերիկյան կողմի ներկայացուցիչները խոսել են ռուսական կողմի ներկայացուցիչների հետ եւ արդեն հայտնի է, որ այս ուրբաթ ռուսական կործանիչները հետ կկանչվեն Վենեսուելայից։