Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում մտքափոխվել է

Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում մտքափոխվել է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է որ պատրաստ է բանակցություններ սկսել Մոսկվայի հետ։ Այս մասին Զելենսկին ասել է Բրյուսել կատարած այցի ժամանակ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա ասել է, որ Կիեւը պատրաստ է ոչ միայն երկխոսություն սկսել Մոսկվայի հետ, այլ նաեւ պահպանել Մինսկյան պայմանավորվածությունները, սակայն նաեւ նկատել է, որ նախ Ուկրաինան պետք է լինի բավարար չափով հզոր քաղաքական, տնտեսական ու ռազմական առումներով եւ կարողանա պաշտպանել ինքն իրեն։ Զելենսկին նկատել է, որ ռուսական ագրեսիան շարունակում է մնալ որպես մարտահրավեր ու հույս է հայտնել, որ Կիեւի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները կսերտանան։ Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենալու եռակողմ կոնտակտային խմբի հերթական հանդիպումը՝ Դոնբասի հարցի հետ կապված։