Շրջակա միջավայրին հասցվել է 18.517.056-ի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է 18.517.056-ի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի մայիսի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 40 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 18.517.056 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 22-ի վերաբերյալ նշանակվել է 2.250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 28 դեպք, հաշվարկվել է 18.517.056 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 750 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման հողմատապալ հաճարենի, 152 բոխի, 36 կաղնի, 5 ցցաչոր կաղնի, 3 հացենի, 2 ուռենի, 3 սոճենի, 1 ցցաչոր սոճենի, 1 տանձենի, 1 կաղամախի) հաշվարկվել է 14.067.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով (7.4 խմ շինափայտ, 3.8 խմ վառելափայտ, 3.2 խմ թափուկ վառելափայտ)՝ 751.1 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (13 բոխի, 3 հաճարենի, 2 հացենի, 4 հողմատապալ բոխի, 1 հողմատապալ լորենի, 1 հողմատապալ հաճարենի, 2 հողմատապալ կաղնի, 1 հողմատապալ բալենի) նշանակվել է 250 ՀՀ դրամի վարչական տուգանք։