Գերմանիան կֆինանսավորի «Արդյունավետ կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը

Գերմանիան կֆինանսավորի «Արդյունավետ կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը

Միջազգային համագործակցության գերմանական ընկերությունը (GIZ) մտադիր է իրականացնել «Արդյունավետ կառավարումը Հարավային Կովկասում» ծրագիրը՝ Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է Report-ը։

Համատեղ փաստաթուղթը արդեն ստորագրվել է Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչների եւ գերմանական կազմակերպության տեղական զարգացման ծրագրերի համակարգող Քարստեն Պոսեի միջեւ։ Ծրագրի նպատակն է կատարելագործել այն բոլոր ծառայությունների մատուցումը, որը կատարում են քաղաքացիներին՝ կենտրոնական եւ տեղական իշխանությունները։ Շահառուների թիրախային խմբում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի գյուղական բնակավայրերն են։

Նախագծի արժեքը կազմում է 15 միլիոն 600 հազար եվրո։