Քննարկել են Մերձավոր-Արեւելյան իրավիճակը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր-Արեւելյան, այդ թվում՝ Գազայի սեկտորում պահվող իսրայելացի պատանդների հետ կապված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Նեթանյահուի մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են ռեգիոնի վերջին զարգացումները, այդ թվում նաեւ՝ պատանդների ազատ արձակման, Գազայի սեկտորում ռազմական գործողությունների վերսկսման հարցերը։ Պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անվերապահ եւ լիակատար կերպով աջակցում է Իսրայելին՝ իր վարած քաղաքականության հարցում»,- ասված է իսրայելական կողմի տարածած հայտարարության մեջ։
Կարծիքներ