«Ո՛չ անտարբերությանը»․ ակցիա՝ կառավարության դիմաց

«Ո՛չ անտարբերությանը»․ ակցիա՝ կառավարության դիմաց

Կառավարության շենքի դիմաց այսօր «Ո՛չ անտարբերությանը» կոչերով ու պաստառներով բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ քաղաքացիներ։ Նրանց մեջ էր նաև «Կամք» ՀԿ նախագահ Վահագն Չախալյանը։ Նրանք պահանջում էին, որ կառավարությունը ընթացք տա ՌԴ-ում Ադրբեջանցու սպանած Արման Առաքելյանի՝ Հայաստան տեղափոխման գործին, որ Առաքելյանն իր պատիժը կրի իր հայրենիքում՝ իր ընտանիքին մոտ։ Նրանք բազմիցս դիմել են արդարադատության նախարարությանը, բայց նախարարությունից անընդհատ ձգձգում են գործը՝ այդպես էլ որևէ կերպ չաջակցելով Առաքելյանի տեղափոխման գործընթացին։

Մանրամասն՝ տեսանյութում։