Պայթեցված տպարանի շենքի տեղում կառուցվող հյուրանոցի վերջնաժամկետը լրացել է․ բուռն աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)

Պայթեցված տպարանի շենքի տեղում կառուցվող հյուրանոցի վերջնաժամկետը լրացել է․ բուռն աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)

2016 թվականին Երեւանի կենտրոնում պայթեցման միջոցով քանդվեց առաջին տպարանի շենքը, ինչը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց։ Քանի որ պայթեցման մասին ոչ մեկին տեղյակ չէր պահվել։

 

Առաջին տպարանի շենքի սեփականատերը «Աստորիա-ինվեստ» ՓԲԸ-ն Երևանի քաղաքապետարանից 2016 թվականի հուլիսին ստացել էր նախագծման թույլտվություն՝ այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Մինչ շինարարության թույլտվություն ստանալը, «Աստորիա-ինվեստ»-ը քաղաքապետարանից ստացել է այդ տարածքի «Բ» մասնաշենքի քանդման թույլտվություն, որն իրականացրել էր պայթեցնելու եղանակով: 


Այժմ մեծ թափով շինարարական աշխատանքներ են տեղի ունենում։ Աշխատանքների ամենաեռուն ժամանակահատվածում մենք այցելեցինք կառուցվող հյուրանոցի վայր, որտեղ, սակայն աշխատակիցներից ոչ մեկը չցանկացավ պատասխանել մեր հարցերին։

Հարցին, թե ե՞րբ է շահագործման հանձնվելու, դրսում հավաքված տղամարդկանցից մեկն ասաց՝ հունիսի 15-ին։ 

Մենք նկատեցինք նաեւ, որ քաղաքապետարանի կառուցման համար վերջանաժամկետը լրացել է, ինչին աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ դիմել են կրկին քաղաքապետարան, որպեսզի ժամկետը երկարաձգվի, գործընթացն այդ փուլում է։ 
Մենք նաեւ տեղեկացանք, որ հյուրանոցն ունենալու է «Անի գրանդ հոթել» անվանումը։