Ջո Բայդենը պաշտոնապես առաջադրվեց

Ջո Բայդենը պաշտոնապես առաջադրվեց

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը պաշտոնապես որոշել է մասնակցել 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Ըստ հրապարակման, Բայդենը նաեւ հայտարարել է, որ սկսում է նախընտրական արշավի համար դրամահավաքը։ Պարբերականը նշում է, որ Բայդենն արդեն դիմել է մի քանի կողմնակիցների, խնդրելով օգնել իրեն՝ հավաքելու համար արշավի համար նախատեսված մի քանի միլիոն դոլարը։