ԱՄՆ-ում կպատժեն վալյուտային մանիպուլյացիաների համար

ԱՄՆ-ում կպատժեն վալյուտային մանիպուլյացիաների համար

Միացյալ Նահանգները կպատժի իր առեւտրային գործընկերներին՝ արտարժութային մանիպուլյացիաներ կատարելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Առեւտրի նախարար Վիլվուր Լուիս Ռոսսը։ Նա մասնավորապես նշել է, որ խոսքն այս դեպքում այն գործընկերների մասին է, որոնք միտումնավոր կերպով նվազեցնում են իրենց ազգային արժույթի փոխարժեքը դոլարի հանդեպ։ Այս մասին հայտնում է CNBC-ն, հավելելով, որ պատիժը կարող է լինել հավելյալ մաքսատուրքերի տեսքով։ Ռոսսը նկատել է, որ այդ կերպ ԱՄՆ-ն ցույց կտա, որ անբարեխիղճ գործընկերներին կարող է ստիպել փոխհատուցել առեւտրային վնասները։ Նա հավելել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը ներկայումս մշակում է չափանիշներ՝ անբարեխիղճ գործընկերներին դասակարգելու համար։