Եվս մեկ քայլ արվեց ռուսական համացանցային սեգմենտի մեկուսացման համար

Եվս մեկ քայլ արվեց ռուսական համացանցային սեգմենտի մեկուսացման համար

Ռուսաստանի օրենսդիր իշխանության՝ Դաշնային ժողովի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը վավերացրել է համացանցի ռուսական սեգմենտի կամ «Ռունետի» մեկուսացման մասին օրենքի նախագիծը։ Այն կոչվում է «սուվերեն» համացանցի մասին օրենք։ Ավելի վաղ, օրենքը ընդունվել էր նաեւ ստորին պալատի՝ Դումայի կողմից։ Օրենքն ուժի մեջ կմտնի այս տարվա նոյեմբերի 1-ից։ Օրենքի առանձին բաժիններ, կապված ինֆորմացիայի կրիպտոգրաֆիական պաշտպանության եւ դոմենային անունների ազգային համակարգի հետ, կսկսեն գործել 2021 թվականի հունվարի 1-ից։