Կառավարության նիստ է մեկնարկել. ինչ հարցեր են օրակարգում

Այսօր՝ մայիսի 22-ին, կայանում է կառավարության հերթական նիստը։ Օրակարգում ներառված է 43 հարց, սակայն դրանցից միայն երեքն են ներկայացվում զեկուցմամբ։ Մնացած 40 հարցերը քննարկվում են առանց զեկուցման, իսկ երկու հարցն էլ դասակարգված է որպես գաղտնի։
Օրակարգում են մասնավորապես «Հայաստանի թեթև արդյունաբերության զարգացման կենտրոն» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին, «Բռնության և ոտնձգության մասին կոնվենցիա, 2019թ. (թիվ 190)» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին ու այլ հարցեր:
Կարծիքներ