Քոչարյանը դռնբաց նիստին ներկա չէ. պաշտպանների բողոքի քննությունը մեկնարկել է

Քոչարյանը դռնբաց նիստին ներկա չէ. պաշտպանների բողոքի քննությունը մեկնարկել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը։

Նիստը դռնբաց է, սակայն դրան չի մասնակցում Քոչարյանը, պաշտպաններից էլ միայն Հովհաննես Խուդոյանն է ներկայացնում միջնորդությունը։

Նիստի մեկնարկին քննիչ Հրաչ Մուշեղյանը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ, սակայն դատարանը մերժեց. դատավորը տեսանկարահանում իրականացնելու համար լրատվամիջոցներին տվեց 10 րոպե ժամանակ։

«2018 թվականին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, եւ ներգրավվել է որպես մեղադրյալ, կոպիտ խախտմամբ խախտվել են անձեռնմխելիության իրավունքը եւ նախագահի անձեռնմխելիության իրավունքը։ ՀՀ նախագահը անձեռնմխելի է, ՀՀ նախկին նախագահը ոչ միայն ենթակա չէ պատասխանատվության իր կարգավիճակից բխած գործողությունների համար, այլեւ չի կարող հետապնդվել»,- նշեց պաշտպանը։

Նշենք, որ Ռ. Քոչարյանը «Մարտի 1»-ի քրգործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Նա կալանքի տակ է անցած տարվա դեկտեմբերի 7-ից։