ՍԴ դատավորի թափուր տեղի համար նախագահը առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը

ՍԴ դատավորի թափուր տեղի համար նախագահը առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջում գրառում է տեղադրվել, համաձայն որի՝ Գոռ Հովհաննիսյանը նախագհի կողմից առաջադրվել է ՍԴ դատավորի թափուր տեղի համար։

«Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը»:

Հիշեցնենք, որ «Հրապարակ»-ը ներկայացրել էր այս թեկնածուին եւ հրապարակվել էր Գոռ Հովհաննիսյանի կարծիքը «նոր թեկնածու» բառակապակցության և նախագահի կողմից որպես թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածությունը առաջադրելու անթույլատրելիության վերաբերյալ։