Կանայք կկարողանան ընտրել, թե ինչ եղանակով ծննդաբերեն
Սաուդյան Արաբիայում կանանց իրավունք է տրվել ինքնուրույնաբար որոշել, թե ինչ եղանակով կարող են ծննդաբերել։ Մինչ այս, ըստ հին օրենքի, կնոջ ծննդաբերության եղանակը՝ բնական կամ կեսարյան հատմամբ, որոշում էր նրա արական սեռի խնամակալը՝ հայրը, եղբայրը կամ ամուսինը։ Այս մասին գրում է The National-ը։ Բացի այդ, կանայք կարող են առանց խնամակալների հավանության, կապ հաստատել բժիշկների հետ եւ իմանալ տեղեկություններ, թե ինչպես է ընթանում հղիությունը իրենց մոտ, երբ է ծննդաբերություն եւ այլն։ Կանայք նաեւ իրավունք կունենան որոշելու, թե ծննդաբերության պահին ով է կարող մնալ իր մոտ։
Կարծիքներ