Իլհամ Ալիեւը կնոջ հետ այցելել է Կովսական (Զանգելան)

Իլհամ Ալիեւը կնոջ հետ այցելել է Կովսական (Զանգելան)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի հետ այցելել է Կովսական (Զանգելան), որտեղ ծանոթացել է «սմարթ գյուղի», ինչպես նաեւ Զանգելանի միջազգային օդանավակայանի շինարարական աշխատանքների հետ։ Ալիեւները այցելել են նաեւ սահմանապահ ծառայության զորամասային համալիր, ծանոթացել այնտեղ տիրող պայմաններին։ Այս մասին հայտնում է Azertag-ը։