Կրակոցների ձայներ լսել ենք, երեխաները սթրեսի մեջ էին. «Սասնա ծռերի» գործով տուժող

Կրակոցների ձայներ լսել ենք, երեխաները սթրեսի մեջ էին. «Սասնա ծռերի» գործով տուժող

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով նիստին այսօր որպես տուժող հարցաքննվեց Էլեն Վարդանյանը։

Նա դատարանին հայտնեց, որ ապրել է Մովսես Խորենացի փողոցում՝ ՊՊԾ գնդի դիմաց։ Գունդը գրավելու օրը տանն են եղել. «Մենք ՊՊԾ գնդի անմիջապես դիմացի տանն ենք ապրում, գիշերը վեր կացանք, քանի որ տանը անչափահաս էրեխեք կային, շատ վախեցած էին։ Հաջորդ օրը տարածքը լքել ենք, քանի որ երեխաները սթրեսի մեջ էին։ Մեզ զանգահարեցին, կանչեցին տուն, ասեցին՝ պատուհանը բաց է, պետք է խուզարկվի, խուզարկել են, ոչինչ չեն գտել։ Ներս ենք մտել, պահարանն էր գետին թափթփված»։

Նա նաեւ նշեց, որ գունդը գրավելու օրերին պատուհանից չի նայել. «Կրակոցների ձայները լսել ենք, երեխաների սթրեսը դրանով էր պայմանավորված։ Տվյալ օրը, որ ես մտա տուն, էրեխեն զանգեց, ասեց՝ տես պլանշետս տեղո՞ւմ ա, նայեցի չկար, մեկ էլ հեռախոսը չկար։ Աղոտ եմ հիշում դեմքերը, գույքային վնասի հետ կսպված պահանջ չունեմ»։