Ինչպես առավել արդյունավետությամբ կարգավորել արյան մեջ շաքարի պարունակությունը

Ինչպես առավել արդյունավետությամբ կարգավորել արյան մեջ շաքարի պարունակությունը

Մեծ Բրիտանիայի Բաթի եւ Բիրմինգհեմի համալսարանների գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր մինչեւ նախաճաշն են մարզվում, կրկնակի անգամ ավելի շատ ճարպ են այրում, քան նրանք, ովքեր սնունդն ընդունելուց հետո են մարզվում։ Առավոտյան վաղ ֆիզիկական մարզումները նպաստում են նաեւ արյան մեջ շաքարի բաղադրության բալանսավորմանը։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն։ Վեց շաբաթ տեւած ուսումնասիրությունների արդյունքում, որոնց մասնակցել են ավելորդ քաշ ունեցող կամ ճարպակալությամբ տառապող երեսուն տղամարդ, պարզվել են բավական ուշագրավ մանրամասներ։ Այսպես, կամավորներին բաժանել են երկու մասի։ Նրանց մի մասը մարզումներ անցկացրել են առավոտյան մինչ նախաճաշը, մյուսը՝ նախաճաշից հետո։ Պարզվել է, որ քաղցած վիճակում ֆիզիական ակտիվությունը ավելի լավ է ազդում ճարպի այրման պրոցեսի վրա, ինչը նպաստում է արդեն շաքարի կարգավորմանը։ Ճիշտ է երկու խմբի մարդիկ էլ նույն քանակով էին քաշ գցել եւ նույն ֆիզիկական ֆորմայի մեջ էին, սակայն այն խմբի տղամարդկանց մկաններում, որոնք մինչեւ ուտելն էին մարզվում, ավելի շատ սպիտակուցներ են պարունակվել։