Մոսկվայի գրադարանի շտեմարանները հասանելի կլինեն 

Մոսկվայի գրադարանի շտեմարանները հասանելի կլինեն 

Այսուհետ Ազգային գրադարանի ընթերցողները բացառիկ հնարավորություն կունենան օգտվելու աշխարհում երկրորդ խոշորագույն գրադարանի՝ Մոսկվայի պետական գրադարանի հարուստ գրական շտեմարաններից: Երկու գրադարանների միջեւ կնքված միջգրադարանային պայմանագրի շնորհիվ ընթերցողը Մոսկվայի գրադարանի էլեկտրոնային շտեմարաններից կարող է ընտրել իր ցանկացած գիրքը, որ չկա հայաստանյան գրադարաններում, եւ պատվիրել Հայաստանի ազգային գրադարանի միջոցով: Հայաստանի Հանրապետությունում, ի դեպ, այս ծառայությունն իրականացնում է միայն Հայաստանի ազգային գրադարանը:

Ձեր ուզած գիրքը պատվիրելու համար Մոսկվայի պետական գրադարանի կայքի համահավաք գրացուցակում պետք է գտնեք ձեզ անհրաժեշտ գիրքը՝ հետեւյալ հղումով. https://is.gd/QGqrCi: Այնուհետեւ այցելեք Հայաստանի ազգային գրադարանի Համագործակցության, գրքափոխանակության եւ բաժնույթների բաժին, որտեղ բաժնի աշխատակիցը ձեր պատվերը կփոխանցի Մոսկվայի պետական գրադարանին, այնուհետ էլեկտրոնային կամ թղթային գիրքը մի քանի օրից կլինի ձեր ձեռքում: