ԵԽԽՎ դիտորդներն անհանգստացած են Հայաստանի վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչից

ԵԽԽՎ դիտորդներն անհանգստացած են Հայաստանի վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչից

ԵԽԽՎ դիտորդները անհանգստություն են հայտնել՝ կապված Հայաստանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով նախօրեին իրականացված դատարանների արգելափակման գործողության հետ կապված։

«Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա»,- հայտարարել են Հայաստանի մասով ԵԽԽՎ մոնիթորինգի համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան եւ Անդրեյ Շիրցելը։ ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում շեշտվել է, որ վարչապետ Փաշինյանը այդ քայլին գնացել է այն բանից հետո, երբ դատարանը որոշել է ազատ արձակել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Առանց վնասելու այդ որոշումը, մենք ցանկանում ենք ընդգծել, որ անկախ դատական համակարգի առկայությունը անհրաժեշտ նախապայման է իրավունքի գերակայության համար եւ իրավունքի գերակայությունը լավագույնս ապահովվում է քաղաքական սուբյեկտների կողմից որեւէ միջամտության բացակայության պայմաններում։ Գոյություն ունեն հստակ իրավական գործընթացներ, ինչպիսիք են՝ բողոքարկումը վերադաս ատյանին, որպեսզի վիճարկվի դատարանի որոշումը, որը կարող է թվալ կասկածահարույց։ Օրենքի գերակայության պահպանումը պահանջում է բոլոր գործընթացների ու ընթացակարգերի պահպանում, որոնք գոյություն ունեն հանուն բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են նրանք»։

Սրանով հանդերձ, ԵԽԽՎ հայտարարությունում նշվում է, որ հանրային ռեակցիան հաշվի առնելիս, կարելի է արձանագրել, որ դեռեւս ցածր է վստահությունը դատական համակարգի հանդեպ։

«Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն»։ ԵԽԽՎ համազեկուցողները հայտարարել են, որ ողջունում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական հեռագնա բարեփոխումներ նախաձեռնելու հայտարարությունը, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի եւ ԵԽ հետ ասոցացնելու մասով։