Ձեր չափ բռի ոչ ոք չի կարող լինել, ասելու եմ ու լսելու ես. Դավթյանն ու Քոչարյանը վիճեցին (տեսանյութ)

Ձեր չափ բռի ոչ ոք չի կարող լինել, ասելու եմ ու լսելու ես. Դավթյանն ու Քոչարյանը վիճեցին (տեսանյութ)

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր խափանման միջոցի վերաբերյալ այսօրվա նիստին անդրադարձավ կալանքի հիմքերին՝ իր խոսքում նշելով, որ դատախազության մեղադրականը անձեռնմխելիության հետ կապված նույնիսկ շարքային կադաստրի աշխատողը կհերքի։ 
Այս խոսքից հետո նրան միջամտեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ կոչ անելով արտահայտություններում կոռեկտ լինել։ Այնուհետեւ սկսվեց վիճաբանություն. 

Քոչարյանը հորդորեց չմիջամտել խոսքի ժամանակ, դատախազն էլ հակադարձեց՝ դա թույլ է տալիս դատարանը, ինքն ասել է, որ հայտարարություն ունի անելու, ինչի իրավունքն ունի։
 
Պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դատարանը թույլ է տալիս, որ խոսքը չավարտած միջամտեն.  «Ես ինձ թույլ չեմ տալիս որեւէ մեկի խոսքը կեսից ընդհատել, վեր կենալ ու բռի ձեւով ընդհատել»։

Դավթյանն այս անգամ էլ հակադարձեց պաշտպանին. «Ձեր չափ բռի ոչ ոք չի կարող լինել»։

Քոչարյանը դիմելով Դավթյանին՝ ասաց. «Ձեր մեղադրականը իրավական դաշտի հետ կապ չունի, ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ, ու նստած լսելու ես»։

Դավթյանն արձագանքեց՝ փորձեք։

Մանրամասները՝ տեսանյութում։