Նոր տեսահոլովակ՝ Երկիր մոլորակի համաշխարհային օրվա կապակցությամբ

Նոր տեսահոլովակ՝ Երկիր մոլորակի համաշխարհային օրվա կապակցությամբ

Այսօր աշխարհում նշվում է Երկիր մոլորակի համաշխարհային օրը, որը միտված է բնությունն ու շրջակա միջավայրը պահպանելու կոչ անելուն։

Օրվա առիթով Ձեզ եմ ներկայացնում Հայաստանում անտառահատման թեմայով պատրաստած սոցիալական երաժշտական հոլովակ՝ Միքայել Ոսկանյանի, Գոռ Սուջյանի և Տիգրան Սուչյանի մասնակցությամբ։

Նշված հղումով հոլովակը կարող եք օգտագործել Երկրի օրվա մասին լուրերում ու հրապարակումներում։

Վերջինս կրում է RE:SPECT THE NATURE (Հարգենք բնությունը) խորագիրը և պատրաստվել է Oberton Music-ի նախաձեռնությամբ ու WWF Հայաստանի հետ համագործակցությամբ:

Հոլովակը Oberton Music-ի  RE: սոցիալական երաժշտական նախագծի մաս է կազմում։ Վերջինիս նպատակը երաժշտության միջոցով բնապահպանական, սոցիալական և այլ խնդրահարույց թեմաների բարձրաձայնումն ու իրազեկումն է։  Նախագիծը շարունակական է․․․