«Հրապարակ».Մանվել Գրիգորյանին բանտում պահելը իշխանության հիվանդության ախտորոշումն է

«Հրապարակ».Մանվել Գրիգորյանին բանտում պահելը իշխանության հիվանդության ախտորոշումն է

Որ մարդկային խիղճը քաղաքական հաշվարկներում չի գործում, պարզ է։ Որ Մանվել Գրիգորյանը հակասական կերպար է՝ պարզից էլ պարզ։ Մի կողմից՝ մարտական գեներալ, Արցախյան ազատամարտում բացառիկ դերակատար, մյուս կողմից՝ խաղաղ շրջանում բռնության մարմնավորում։

Բայց մեկ տարի ծայրահեղ հիվանդ մարդուն պահել բանտում, դատը չավարտել քաղաքական հաշվարկով՝ ոչ միայն անմարդկային է, այլեւ՝ իշխանության հիվանդության ախտորոշում։ Նայեք լուսանկարին։ Նայեք ջահել ոստիկաններին։ Նրանք էլ են մեղք։ Մարդն անասունից տարբերվում է խղճով ու հիշողությամբ