«Հանրային վարկանիշին» չեն թողնում օգտվել վերելակի կողքի հատվածից

«Հանրային վարկանիշին» չեն թողնում օգտվել վերելակի կողքի հատվածից

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն էր զանգահարել «Վարկանիշ» թեմատիկ ամսագրի հրատարակության տնօրեն Եվա Մովսիսյանը և խնդրել, որպեսզի հանրայնացվի իր խնդիրը։

Վերոնշյալ ընկերության տնօրենը նշում է, որ իրենց ընկերությունը գտնվում է Վարդանանց 8 հասցեի 7-րդ հարկում։ Եվա Մովսիսյանն ասում է, որ «ԲԻԶՆԵՍ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, որը գործում է Վարդանանց 8 հասցեի առաջին հարկում, իրենց թույլ չեն տալիս արկղերը մի քանի ժամով թողնել շենքի վերելակի կողքի հատվածում։ 

«Ես խոսել եմ իրավաբանի հետ և ներկայացրել խնդիրը։ Նա ինձ ասել է, որ նման իրավունք չկա սահմանափակելու որևէ մեկի գործողությունները։ Ինձ իրավաբանն ասել է, որ դա հանրային տարծք է։ Մեզ ասում են՝ սա մեր անձնական տարածքն ա, դուք չեք կարող օգտվել վերելակի կողքի հատվածից։ Ինչ դնում ենք, հանում են դուրս՝ շենքի դիմաց։ Կարծում եմ՝ ավելի շատ պրինցիպի հարց ա, իրենք այլ խնդիրներ ունեն 7-րդ հարկի հետ և դրանք ուզում են մեր միջոցով լուծել»,- նշում է Եվա Մովսիսյանը։ 

«ԲԻԶՆԵՍ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից մեզ նշեցին, որ սեփականության խնդիր կա․ «Դուք կթողնե՞ք ես իմ ապրանքը բերեմ ու դնեմ ձեր տանը»։