Մանվել Գրիգորյանի Արցախում գտնվելու մասին լուրը սուտ է. պաշտպան

Մանվել Գրիգորյանի Արցախում գտնվելու մասին լուրը սուտ է. պաշտպան

Լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ էր տարածվել, որ Մանվել Գրիգորյանը մեկնել է Արցախ։ Նրա պաշտպաններից Արսեն Մկրտչյանն անդրադարձել է այդ տեղեկություններին՝ դրանք հերքելով.

«Մանվել Գրիգորյանի Արցախում գտնվելու մասին՝ սուտ է։ Վերջին անգամ տեսել եմ նրան երեկ ժամը 23։35 րոպեին և հեռախոսով խոսել եմ այսօր առավոտյան ժամը 9։30 սահմաններում։

Հերթական սադրիչ սուտը կրկին չաշխատեց։ Առհասարակ, եթե ուզում ես բռնածդ գործը ստացվի, պիտի ճիշտ լինես, ոչ թե կլյաուզնիկ»։