Սահմանվել են մարզերի զարգացման, 2019-ի գործունեության ծրագրի նախագծերի ներկայացման ժամկետները

Սահմանվել են մարզերի զարգացման, 2019-ի գործունեության ծրագրի նախագծերի ներկայացման ժամկետները

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է․ «Հաշվի առնելով մի շարք համայնքներում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությունները՝ մարզպետներին հանձնարարվեց հետևողական լինել բոլոր թեկնածուների համար հավասար հնարավորություններով մրցակային պայմաններ ապահովելու հարցում, ինչի արդյունքում կունենանք բնակչության վստահությունը վայելող և համայնքային հիմնախնդիրներին տիրապետող համայնքապետեր։

Մարզպետների կողմից ներկայացվեցին նաև սիգի փողոցային առևտորը վերահսկելու և դադարեցնելու նպատակով համայնքների ղեկավարների հետ համատեղ կազմակերպվող ստուգայցերի արդյունքները, ինչի առնչությամբ համապատասխան հանձնարարական էինք ստացել վարչապետի կողմից։ Հանձնարարվեց շարունակել ընթացիկ աշխատանքները և խիստ վերահսկողություն իրականացնել ոլորտում առկա հանցավոր դրսևորումները բացառելու նպատակով։

Խորհրդակցության ընթացքում սահմանվեցին նաև ՀՀ մարզերի 2017-2025 թթ․ զարգացման ռազմազավարություններից բխող 2019թ․ տարեկան գործունեության ծրագրի նախագծերի ներկայացման ժամկետները»։