Ազգընտիր հավաք

Ազգընտիր հավաք

Համացանցում է հայտնվել ՀՀ իշխանության կարկառուն ներկայացուցիչների համատեղ լուսանկարը՝ խնջույքի ժամանակ:Ուշագրավ է նաև Պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառումը նկարի տակ՝ «Լավա էս նկարում չկամ, այլապես կցնցեինք համացանցը»:

Սակայն պատգամավորի բացակայության պայմաններում անգամ լուսանկարը ցնցեց համացանցը:

Լուսանկարում պատկերված են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն պապիկյանը, պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Գեւորգյանը, Հակոբ Սիմիդյանը, Երջանիկ Հակոբյանը, Տիգրան Կարապետյանը, Վահե Հովհաննիսյանը,Վարդան Աթաբեկյանը և այլ անձիք:

Հավաքը կազմակերպվել է Կոտայքի մարզում․քիչ առաջ խնջույքին է միացել նաև արձակուրդի մեջ գտնվող կոտայքի մարզպետ Ռոմանոս Մելիքյանը և իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: