Չինական ընկերությունները փոխհատուցում են պահանջել Boeing-ից

Չինական ընկերությունները փոխհատուցում են պահանջել Boeing-ից

Չինական Air China եւ China Southern ավիաընկերությունները պահանջել են Boeing ավիաընկերությունից փոխհատուցել 737 МАХ օդանավերի հետ կապված խնդիրների համար։ Այս մասին հայտնում է Չինական կենտրոնական հեռուստաընկերությունը։ Ամերիկյան ավիահսկային իր արտադրած օդանավերի հետ կապված խնդիրներով պայմանավորված փոխհատուցման հայց էր ներկայացրել նաեւ China Eastern ավիաընկերությունը։ Խոսքը ոչ միայն ծրագրային ապահովման թերացումների մասին է, որոնք ազդել են օդանավերի անվտանգության վրա, այլ նաեւ մինչ այդ արված պատվերների կատարման ձգձգումների, քանի որ ավիակոնցեռնը դադարեցրել է արտադրել վիճահարույց մոդելի օդանավը, մինչ եղած թերացումների վերացումը։ Հիշեցնենք, որ Boeing 737 MAX 8 օդանավը վթարի էր ենթարկվել  եթովպական Դեբրե-Զեյթ քաղաքի մոտ, դառնալով ավելի քան 150 մարդու մահվան պատճառ, որից հետո սկսվեցին լայնամասշտաբ ստուգումներ եւ բացահայտվեցին այդ մոդելի օդանավի մոտ ծրագրային ապահովման խնդիրներ, որը ազդել էր օդանավի ընդհանուր անվտանգության եւ ապահովության վրա։