Ուրիշի քարտով կանխիկացրել է ուրիշի կենսաթոշակը

Ուրիշի քարտով կանխիկացրել է ուրիշի կենսաթոշակը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Էդգար Եղյանի դատավարությունը։

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ-ի հունվարի 8-ին Բյուրեղավանի քաղաքի «ՎՏԲ Հայաստան Բանկ»-ի  մասնաճյուղի բանկոմատից Մարուսիա Զ Իգիթյանի խնդրանքով վերջինիս բանկային քարտից գումար կանխիկացնելու ընթացքում նրանից իմանալով, որ  բանկային քարտում առկա է 154.000 դրամ  և բանկային քարտի ծածկագիրը, «տեղում ծագած ուրիշի գույքի գաղտնի, անհատույց և շահադիտական նպատակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ», խաբեությամբ հափշտակել է Մարուսիա Իգիթյանի կենսաթոշակային բանկային քարտը և նույն օրը՝ ժամը 17:01-ին և ժամը 17:03-ին, Աբովյան քաղաքի Հանրապետության 22-րդ հասցեում գտնվող «ՎՏԲ Հայաստան Բանկի» բանկոմատից, բանկոմատի տեսախցիկներում չերևալու համար, գործով չպարզված պատահական անձի միջոցով հավաքելով թոշակառուի բանկային քարտի ծածկագիրը, այդ կերպ պահեստարան համարվող բանկոմատ ապօրինի մուտք գործելու եղանակով Մարուսիա Իգիթյանի բանկային հաշվից կանխիկացրել է ընդհանուր 154.000 ՀՀ դրամ գումար։