ՇՊՀ ռեկտորի ընտրություն է

ՇՊՀ ռեկտորի ընտրություն է

 Շիրակի պետական համալասարանում սկսվել է ՇՊՀ ռեկտորի ընտրությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մրցույթի համար փետրվարի 22-ին՝ վերջնաժամկետին, դիմել էր 4 թեկնածու։  

Նրանք են՝ Նազելի Ավետիսյան՝ ՇՊՀ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի փոխտնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանուշակ Կարապետյան՝ ՇՊՀ ավագ դպրոցի փոխտնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Սարգսյան՝ ՇՊՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Լուսինե Ֆլջյան՝ «Եվրասիա» միջազգային համալսարանի օտար լեզուների եւ գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Բոլորն ինքնառաջադրվածներ են, և մեկ թեկնածուի՝ Մանուշակ Կարապետյանը, որը 5 տարի աշխատել է ՇՊՀ-ին առընթեր գործող ավագ դպրոցում, հոգաբարձուների խորհուրդը շատ մեծ վերապահումներ ուներ, ինչի համար հարցում էր ուղղել ԿԳՆ՝ պարզելու, թե ավագ դպրոցում աշխատանքը կարո՞ղ է դիտարկվել որպես հանրային ստաժ։