Կողոպտել են Մադրիդի քաղաքապետի տունը

Կողոպտել են Մադրիդի քաղաքապետի տունը

Կողոպտել են Մադրիդի քաղաքապետ Մանուել Կարմենեի տունը։ Այս մասին հայտնում է «EFE»-ն։ Գողերը արդեն ձերբակալված են։ Դեպքը տեղի է ունեցել Սան Ռաֆայել գյուղում, որն ունի մոտ 2,5 հազար բնակիչ։ Այն գտնվում է Կաստիլիա եւ Լեոն ինքնավար մարզում, Սեգովիա շրջանում։

Հանցագործները եղել են երկուսը՝ կին եւ տղամարդ։ Նրանք արդեն մի քանի բնակարանային գողություններ կատարած են եղել Գուդիլյոս եւ Սան Ռաֆայել գյուղերում։ Վնասը եղել է աննշան։ Գողացված իրերի մեծ մասը ոստիկանությունը արդեն հայտնաբերել է։