Զոհերի թիվն արդեն 160 է

Զոհերի թիվն արդեն 160 է

Շրի Լանկայի 3 կաթոլիկ եկեղեցիներում և 3 հինգաստղանի հյուրանոցներում (Shangri-La, Cinnamon Grand և Kingsbury) տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի թիվը անցավ 160-ից։ Կա ավելի քան 400 տուժած։ Այս մասին հայտնում է News 1ST հեռուստաալիքը։

Եկեղեցիները, որտեղ իրականացվել են ահաբեկչությունները, գտնվել են Կոլոմբո Կոտահենեի արվարձանում, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքներում:

Հիշեցնենք , որ Շրի Լանկայի երկու եկեղեցիներում պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է BBC-ն, պայթյունները որոտացել են Զատկի պատարագի ժամանակ: