Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում

Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում

5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արեւմուտքում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Աջապայամ քաղաքից 16 կմ դեպի հարավ եւ Թեֆենի քաղաքից 32 կմ դեպի արեւմուտք։ Օջախի խորությունը կազմում է 27 կմ։ Հաղորդվում է, որ երեք մարդ տուժել է։