Հայտնի բանկը հեռանում է Ադրբեջանից

Հայտնի բանկը հեռանում է Ադրբեջանից

Ռուսական «Ռոսսելխոզբանկը» հեռանում է Ադրբեջանից։ Այս մասին հայտնում է OXU.az-ն։ Բանկի ներկայացուցչությունն իր հեռանալու մասին որեւէ մեկնաբանություն չի արել, սակայն հայտնի է, որ բանկը զբաղվել է ռուս-ադրբեջանական ֆինանսական կապերի հաստատմամբ, համատեղ նախագծերի իրականացմամբ եւ այդ նախագծերի ընթացքի մոնիթորինգով։ Բանկը աջակցել է նաեւ երկու երկրների միջպետական հարաբերությունների ամրապնդմանը։ Չի բացառվում, որ պատճառը կարող է լինել Ադրբեջանում սպասվող տնտեսական խնդիրները։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանից հեռացան նաեւ ամերիկյան երկու խոշորագույն ընկերությունները, որոնք այսպես ասած «Դարի նախագծով» թիվ մեկ հրապուրվածներն էին։