Դատում են դիահերձողին

Դատում են դիահերձողին

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործական կենտրոնի աշխատակից, մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարի Վանիկ Զանյանին դատական նիստը։

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրավապահ մարմինների որոշումների հիման վրա պետության կողմից երաշխավորված դիակի անվճար դատաբժշկական փորձաքննություններ իրականացնելիս՝ իր պաշտոնական դիրքն օգտագործելով Միխայիլ Գրիգորյանից,Սամվել Սարգսյանից և Կամո Մինասյանից խաբեությամբ պահանջել ու ստացել է 45-ից 50 հազարական դրամ գումարներ,վերջիններիս ազգականներին դիահերձելու համար: