Greenpeace-ն ու WWF-ը բոյկոտել են «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովը

Greenpeace-ն ու WWF-ը բոյկոտել են «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովը

Réseau action climat ֆրանսիական ոչ կառավարական բնապահպանական կազմակերպությունների խումբը, որին մաս են կազմում նաեւ Greenpeace-ն ու WWF-ն բոյկոտել են «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովը, որը տեղի է ունենալու Բիարիցում։ Պատճառը եղել է այն, որ Ելիսեյան պալատը ոչ-կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հավատարմագրման ընթացքում հավատարմագրել է խիստ սահմանափակ թվով կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչը բնապահպանների կարծիքով վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Ըստ այդմ, այս տարի հավատարմագրել են ընդամենը 25 ակտիվիստի այն դեպքում, երբ եղել են տարիներ, որ Réseau action climat-ից հավատարմագրվել են 100-ից ավելի ակտիվիստներ։ Հիշեցնենք, որ գագաթնաժողովը մեկնարկելու է արդեն վաղը՝ օգոստոսի 24-ին ֆրանսիական Բիարիցում եւ տեւելու է մինչեւ օգոստոսի 26-ը։