ՌԴ-ում առաջարկել են վտարել և ձերբակալել բոլոր ադրբեջանցիներին

ՌԴ-ում առաջարկել են վտարել և ձերբակալել բոլոր ադրբեջանցիներին

Ռուսաստանում առաջարկել են արտաքսել Ադրբեջանի բոլոր քաղաքացիներին, իսկ Ռուսաստանի Դաշնության ադրբեջանցի քաղաքացիներին ձերբակալել և ուղարկել Նովայա Զեմլյա։
Ռուս հասարակական գործիչ, ակտիվիստ Սերգեյ Մանցաևը, ի պատասխան Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» փակման, առաջարկել է արտաքսել Ադրբեջանի բոլոր քաղաքացիներին։
«Առաջինը Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող բոլոր ադրբեջանցիներին արտաքսելն է։ 
Երկրորդ՝ ադրբեջանական սփյուռքի բոլոր անդամները պետք է ձերբակալվեն և ուղարկվեն Նովայա Զեմլյա՝ փորձադաշտը մաքրելու համար: 
Երրորդ, մենք պետք է ավելի ամուր աշխատենք Ադրբեջանի իշխանությունների հետ», - ասել է նա: