Մասնագետը ներկայացրել է սմարթֆոնների համար վտանգավոր հավելվածները

Մասնագետը ներկայացրել է սմարթֆոնների համար վտանգավոր հավելվածները

Group-IB համակարգչային կրիմինալիստիկայի ոլորտի ընկերության փոխտնօրեն Սերգեյ Նիկիտինը նեկայացրել է, թե որ հավելվածներն են համարվում վտանգավոր սմարթֆոնների համար։ КаскадТВ յութուբյան ալիքի հետ զրույցում նա ներկայացրել է այն հավելվածները, որոնք կարող են սմարթֆոնի համար վտանգավոր լինել, եթե ներբեռնվեն։

Մասնավորապես, Նիկիտինը ասել է, որ չպետք է ներբեռնել այնպիսի հավելվածներ, որոնք հասանելիություն են ունենում սմարթֆոնի հեռախոսագրքի հանդեպ, բայց այդ մասին չեն բարձրաձայնում։ Օրինակ նման հավելված է GetContact-ը։ «Նման ծրագրերը կեղծ զանգերը արգելափակելու համար են։ Իհարկե, հայտնի ընկերությունների կողմից են ստեղծված, սակայն հասանելիություն են ձեռք բերում մուտքային զանգերի հանդեպ։ Բնականաբար, հայտարարում են, որ տվյալները ոչ մեկին չեն փոխանցում, սակայն այդ տվյալները սերվերներում էլ հո գրանցվում են»,- ասել է մասնագետը։

Նա նաեւ ասել է, որ համակարգիչների վրա էլ չի կարելի տեղակայել ծրագրեր, որոնք թույլ են տալիս իրականացնել համակարգչի հեռահար կառավարում։ Նույնիսկ մանկական վերահսկողության համար նախատեսված ծրագրերը ապահով չեն, քանի որ ունեն գեոլոկացիա եւ կարող են կոտրվել ու այդ կերպ կիմացվի երեխայի գտնվելու վայրը։