Էդուարդ Բաբայանի գործով նիստը ընդմիջվել է․ շարունակվում է ապացույցների հետազոտումը

Էդուարդ Բաբայանի գործով նիստը ընդմիջվել է․ շարունակվում է ապացույցների հետազոտումը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատագամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատական նիստն այս պահին ընդմիջվել է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ նիստերը շարունակում են դռնփակ կարգով ընթանալ եւ հայտնի էլ չէ, թե  ապացույցների հետազոտման փուլն ինչքան կշարունակվի։

Հարցին, թե ամբաստանյալը դատարանում որևէ հայտարարություններ անո՞ւմ է ապացույցների հետ կապված, պատասխանեց, որ այդ հարցի մասին որեւէ բան չի կարող ասել։

Հիշեցնենք, որ էդուարդ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Դեպքը տեղի էր ունեցել 2018 թ. հուլիսի 2-ին: Բաբայանը կալանավորվեց, ապա օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։