Գյումրիում ավտոմեքենա է այրվել, կա զոհ

Գյումրիում ավտոմեքենա է այրվել, կա զոհ

Հունվարի 23-ին, ժամը 03:43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Խ., ծնված 1996 թ․, ՌԴ քաղաքացի) բախվել է կայանած կցորդիչին և բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:02-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան: