Ֆրանսիացի երգիչները հայկական բեմում

Ֆրանսիացի երգիչները հայկական բեմում

Հայաստանում կկայա Շառլ Ազնավուրին նվիրված բացառիկ համերգ Մայիսի 26 –ին Կ.Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95 ամյա հոբելյանին նվիրված հուշ երեկույթ, որին կմասնակցեն ֆրանսիացի երգիչ-երգչուհիներ՝ Պատրիկ Ֆիորին, Սլիման. Լեա Կաստելը, Հելենա Սեգարան եւայլոք: Ազնավուրյան կոլորիտով լեցուն համերգային ծրագիրը ունի խորհդանշական ձեւաչափ. այն կկոչվի՝ «Քեզ համար Հայաստան»:

Այս երգը մեծանուն շանսոնյեն գրել էր 88 –ի երկրաշարժից օրեր անց:Համերգի գլխավոր կազմակերպիչ «Armcenter» կազմակերպություն, աջակիցներ Աննա Քարոլինա պրոդաքշնը եւ Շահբազյան պորդյուսերական կենտրոնը/Ֆրանսիա/: Շառլ Ազնավուրի ծննդյանը օրը մայիսի 22 –ին է, սակայն համերգը կայանալու է 4 օր անց: Կազմակերպիչները սակայն նշում է, որ ողջ տարի է նշվելու նրա հոբելյանը, քանի որ նա խորհրդանիշ է, որն ապրելու է հավերժ:

Կազմակերպիչները վստահ են, որ համերգը կլինի Ազնավուրյան նոտաներին հարիր, կկարողանան այդ բարդ նշաձողը հաղթահարել:

Համերգային ծրագիրը կուղեկցվի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ,դիրիժոր Էդուարդ Թոփչյան: Համերգին ներկա կգտնվեն Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը կնոջ Քրիստինա Ազնավուրի հետ:

Տոմսերը կարող եք ձեռք բերել .առցանց` tomsarkgh.am կայքի միջոցով կամ
զանգահարել+374 60 27 60 00: