Ամանորյա ներկայացումներ Երևանի թատրոններում

Ամանորյա ներկայացումներ Երևանի թատրոններում

Yerevan Events-ն առանձնացրել է ամանորյա հեքիաթային ներկայացումները, որոնք կարող եք դիտել Երևանի թատրոններում դեկտեմբերի 18-ից հունվարի 13-ը։

Դրամատիկական թատրոնում կարող եք դիտել  «Արքայադուստրը եւ ․․․ Վիշապը» ներկայացումը, բեմադրությունը`Գրիգոր Խաչատրյանի

Պատանի Հանդիաստեսի Թատրոնում կներկայացվի՝  «Գեղեցկուհին եւ Հրեշը» ներկայացումը։ 

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կարող եք դիտել «Սառցե սիրտը» հեքիաթ մյուզիքլը։ Վարկածի և բեմադրության հեղինակ՝ Լիլի Էլբակյան։ 

Բոհեմ Թատրոնում մանուկներին կներկայացվի «Քռչո-տռճո vs Ամանոր» ներկայացումը։ 

Հ․Պարոնյան թատրոնում հանդիսատեսին կներկայացվի «Ձյունապատ տանիքների հեքիաթը» ամանորյա տոնական ներկայացումը, բեմադրություն ՝ Գոհար Փոքրիկյանի։ 

Մ․Մկրտչյան Արտիստական թատրոնում կարող եք դիտել «Հրաշք որոնելիս» 1 գործողությամբ հեքիաթը։ 

Հ․Մալյան թատրոնում «Էլֆերի կախարդական դպրոցը» ամանորյա ներկայացումը։ 

Պետ․ Կամերային Երաժշտական թատրոնում մանուկները կարող են դիտել «Նվեր Ձմեռ պապիկին» գունեղ ու զվարճալի երաժշտական ներկայացումը։ Բեմադրիչ՝ Վիգեն Ստեփանյան։ 

Հ․ Թումանյանի անվան տիկինիկային թատրոնում կներկայացվի «Բևեռային ճեպընթաց» մանկական ներկայացումը։