Փախստականների նոր հոսք է սպասվում

Փախստականների նոր հոսք է սպասվում

Եվրամիության ԱԳ նախարարները քննարկել են փախստականների նոր հոսքի հետ կապված խնդիրները՝ Մերձավոր Արեւելյան հակամարտության սրացման ֆոնին։ Այս մասին հայտնում է Euractiv-ը։ «ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարներն այս շաբաթ քննարկել են միգրանտների նոր հոսքի հետ կապված խնդիրները, որոնք կարող են առաջանալ Լիբանանի հարավում Իսրայելի կողմից իրականացվող ռազմարշավի հետեւանքով»,- ասված է հրապարակման մեջ։ Լիբանանում իրավիճակի սրման հետ կապված արդեն ավելի քան մեկ միլիոն հարկադիր տեղահանված անձ կա։