Մանվել Գրիգորյանի գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

Մանվել Գրիգորյանի գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։

Նա հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել։ Նշենք, որ նախորդ դատական նիստին Արսեն Նիկողոսյանի դեմ կրկին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, որը եւս մերժվել էր։ Պաշտպանական կողմը չի նշում՝ ինքնաբացարկի միջնորդությունն ի՞նչ հիմնավորմամբ են ներկայացնում։

Նշենք, որ դատարանը քննում է ինչպես Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատախազության, այնպես էլ Գրիգորյանի կալանքի ժամկետն ավելի վաղ երկարացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքները: