Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անհանգստացած է ահաբեկիչների վիճակով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անհանգստացած է ահաբեկիչների վիճակով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անհանգստացած է սիրիացի ահաբեկիչների պահման պայմաններով։ Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության գործառույթները համակարգողի տեղակալ Ջուլիանա Ամադոր Մեսսան և ազատազրկման վայրերի պատվիրակ Չինգիզ Աբդիժապարովը այցելել է ՀՀ Քրեակատարողական ծառայություն եւ ծառայության պետից՝ Արթուր Գոյունյանից անձամբ են տեղեկացել, թե ինչ պայմաններում են պահվում ահաբեկիչները։ ՔԿԾ հաղորդագրության մեջ ասված է․ 

«Առանձնահատուկ քննարկման առարկա են դարձել նաև Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված ազատազրկված անձանց պահման պատշաճ պայմանների ապահովման և նրանց իրավունքների ու ազատության երաշխավորման հետ կապված խնդիրների համակողմանի լուծման անհրաժեշտությունը: Ծառայության պետը հավաստիացրել է, որ վերջիններս պահվում են նույն պայմաններում, ինչ ՀՀ քաղաքացիները, և նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերին ու խնդիրներին օրենքի շրջանակներում տրվում են համապատասխան լուծումներ»։

Լավ կլիներ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անհանգստանար ու զբաղվեր մեր գերիների եւ հատկապես՝ հայ կին գերիներ հարցով, այլ ոչ թե հատուկ հասներ Երեւան՝ մի քանի ահաբեկչի վիճակով անհանգստացած։