Դե, իրանք բոլորով իրար հետ 3 հազար մարդ չեն կարում հավաքեն. Հայկ Սարգսյան (տեսանյութ)

Դե, իրանք բոլորով իրար հետ 3 հազար մարդ չեն կարում հավաքեն. Հայկ Սարգսյան (տեսանյութ)

Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր մեր դիտարկմանը, թե ընդդիմադիրները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նախ ճշտեց` ովքե՞ր են այդ ընդդիմադիրները: Ապա, երբ իմացավ, որ խոսքը 17 քաղաքական ուժերի մասին է, ասաց. «17 ուժերը պահանջում են արդեն 40 օր ա, իրանց հանրահավաքի մասնակիցների թիվը գնալով պակասում ա: Իրանք բոլորով իրար հետ անգամ 3 հազար մարդ չեն կարում հավաքեն»: 

Մեր դիտարկմանը, թե իր համար քանա՞կն է կարևոր, թե՞ որակը, Սարգսյանն ասաց. «Ես որակին չեմ ուզում անդրադառնալ, բայց իրանք լուրջ խնդիր ունեն իրանց մեջ․:

Իսկ երբ նկատեցինք, որ 2018-ի իրենց հեղափոխության ժամանակ բազմաթիվ ԼԳԲՏ ներկայացուցիչներ ու սորոսականներ կային, նրանք որակ ապահովո՞ւմ էին, Սարգսյանն այլևս չարձագանքեց ու մտավ դահլիճ:

Մանրամասն` տեսանյութում։