Հախվերդյանը սպառել է իրեն

Հախվերդյանը սպառել է իրեն

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Հախվերդյանը սպառել է իրեն... Միշտ կարծել եմ, որ լավ արվեստագետը չի կարող տկարախոս լինել... Պարզվում է՝ կարող է... Ուրիշ ի՞նչ անուն կարելի է տալ Ռուբեն Հախվերդյանին, ով արցախցիներին ադրբեջանցի է անվանում: Չնայած հանրային վայրերում երբեմն շորորալով դեգերելու՝ նրա սովորությանը, միշտ հարգել եմ նրան, քանի որ նա իսկապես սիրված երգահան և կատարող է։ Իսկ հիմա մեծ ցավ եմ ապրում, որ նրանից երգահանը գնացել, միայն կատարողն է մնացել. Ու այն էլ՝ ոչ թե երգ, այլ զառանցանք... Քեզ տեր կանգնիր, մեղք ես...