Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել է Երևան

Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել է Երևան

Ֆեյսբուքում տեղեկություններ էին հայտնվել, որ վարչապետի ծառայող որդուն՝ Աշոտ Փաշինյանին Արցախից տեղափոխել են Սովետաշեն։

Հակահեղափոխական օգտատերերն այս փաստն օգտագործում են Փաշինյանի դեմ՝ նշելով, որ Թուրքիայում շուտով ռազմական գործողություններ են լինելու և վարչապետն իր որդուն բերել է Հայաստան։  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ զինվորները միշտ էլ տեղափոխվում են ծառայության ընթացքում տարբեր շրջաններ.«Մեր զինվորները տարբեր դասընթացների, հավաքների համար կարող են տարբեր տեղեր տեղափոխվել։ Ամեն ինչ չէ, որ պետք է մեկնաբանվի»։

Հովհաննիսյանը հավելել էր, որ Սովետաշենում մշտական ծառայության զորամաս չկա:
Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանի հետ նույն վաշտում է ծառայում նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնյանի որդին։

Հարիցին, թե նա և՞ս տեղափոխվել է․ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց․«Չեմ կարող ասել և չեմ կարծում, որ զինծառայողների զորային, զինվորական պատճառներով տեղափոխությունները զորավարժությունների և այլ նպատակներով, պարտավոր ենք մենք  իրազեկել և դա ճիշտ չեմ համարում»։  

Հարցին, թե զորավարժությունների՞ պատճառով, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց․«Նաև զորավարժությունների, ընհանրապես զորային պատճառներով, մարտական պատրաստության պատճառով»։ 
Դիտարկմանը, թե քանի որ թե՛ Փաշինյանի, թե՛ Տոնոյանի պարագայում նրանց որդիների Արցախում ծառայելը քաղաքականացվել էր, հետևաբար, հակառակն էլ առնվազն հետաքրքրություն է առաջացնում, ՊՆ խոսնակն ի պատասխան ասաց՝ եթե նրանք  քաղաքականացնում են, չի նշանակում, որ այս պատճառով իրենց և իրենց ստորաբաժանումների տեղափոխությունները ճիշտ է իրազեկել և վտանգի տակ դնել։
«Ինչպես իրենց, այնպես էլ իրենց ստորաբաժանումները»,-ամփոփեց Արծրուն Հովհաննիսյանը։