Իրանը կոչ է արել հակազդել ԱՄՆ-ին

Իրանը կոչ է արել հակազդել ԱՄՆ-ին

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը կոչ է արել աշխարհի պետություններին՝ հակազդել Միացյալ Նահանգների սանկցիաներին՝ հայտարարելով, որ այդ սանկցիաների նպատակն այլ բան չէ, քան փոխել աշխարհակարգը։

«Ակնհայտ է, որ իրականում ԱՄՆ-ն իր սանկցիաներով փորձում է թիրախավորել ողջ աշխարհակարգը։ Եթե այդ քաղաքականությանը միջազգային հանրությունը չհակազդի, ապա հենց ինքն էլ կհայտնվի բարդ իրադրության պայմաններում»,- ասել է նախարար Զարիֆը Պակիստան ժամանելուց հետո։

Որպես օրինակ՝ Զարիֆը մատնանշել է ոչ միայն իրանական, այլ նաեւ չինական սանկցիաները։ «Եթե միջազգային հանրությունը թույլ տա, որ այս ամենը շարունակվի, ապա միջազգային հարաբերություններում գերակա դիրքերի կհասնեն նրանք, որոնց համար օրենք պարզապես գոյություն չունի»,- հավելել է իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Նա նաեւ արձանագրել է, որ ռեգիոնալ իրադրությունը չափազանց լարվել է եւ դարձել պայթյունավտանգ։